Ցուցահանդես Լոս Անջելեսում՝ նվիրված Ռինգո Սթարին

20:18   8 մարտի, 2013

Հունիսի 12-ին Լոս Անջելեսի «Գրեմի» թանգարանում կբացվի «The Beatles» խմբի թմբկահար Ռինգո Սթարի կյանքին եւ ստեղծագործությանը նվիրված ցուցահանդես:

The Telegraph-ի տեղեկություններով, ցուցադրությունը ներառելու է նախկինում չհրապարակված լուսանկարներ, նամակներ եւ փաստաթղթեր, որոնք կապված են Սթարի ստեղծագործական ուղու հետ: Բացի այդ, կներկայացվեն իրեր «The Beatles»-ի արխիվից. հարվածային գործիքներ, որոնք Ռինգոն օգտագործել է 1963 թվականի Էդ Սալիվանի շոուում խմբի ելույթի ժամանակ, եւ հագուստներ, որոնցով ներկայացել է համերգների ընթացքում:

2014 թվականին ցուցահանդեսը կմեկնի համաշխարհային շրջագայության:



© NEWS.am STYLE