«Գահերի խաղը» հեռուստասերիալը ռեկորդ է սահմանել «Էմմի» մրցանակների քանակով

12:05   19 սեպտեմբերի, 2016

Լոս Անջելեսում սեպտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը կայացել է «Էմմի» 68-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

Կարմիր գորգուղու մասին մենք ձեզ արդեն պատմել ենք, հիմա խոսենք գլխավոր մրցանակակրի՝ բոլորիս կողմից սիրված «Գահերի խաղը» սերիալի մասին:

Այս տարի սերիալը ստացել է 12 արձանիկ,հաղթելով գլխավոր անվանակարգում՝ «լավագույն դրամատիկ սերիալ»:

Մրցանակաբաշխության գլխավոր մրցանակի համար համար պայքարում էին «Ավելի լավ է Սոուլին զանգեք», «Դաունթոն աբբայություն», «Խաղաքարտային տուն», «Հայրենիք», «Պարոն Ռոբոտ» ու «Ամերիկացիները» սերիալները: Սերիալը ընդհանուր ռեկորդ է սահմանել «Էմմիի» մրցանակների քանակով ՝ 38 արձանիկ:

«Փոխնախագահ» սերիալը լավագույնն է ճանաչվել «Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգում:

2015-ին «Գահերի խաղը» սերիալը նույնպես 12 արձանիկ է ստացել ու ճանաչվել է լավագույն դրամա:

«Էմմի» մրցանակաբաշխության պատմության մեջ առաջին տեղը երկար ժամանակ պահպանում էր «Ֆրեյզյոր» կատակերգական սերիալը, որի 11 եթերաշրջանները ցուցադրվել են NBC –ով 1993-ից 2004 թթ., սիթքոմը 37 արձանիկ է ստացել:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ Getty, Invision, AP



© NEWS.am STYLE