«Էմմի» մրցանակաբաշխության ժամանակ գողացել են «Շերլոկ» սերիալի 42-ամյա աստղի դրամապանակն ու վարորդական իրավունքը

18:13   19 սեպտեմբերի, 2016

«Էմմին» այս տարի կհիշվի ոչ միայն «Գահերի խաղի» հաղթարշավով: Հիմա կփորձենք մոռանալ սիրված սերիալի ստացած 12 արձանիկները եւ պարզել, թե, այնուամենայնիվ, այդ ով է այդպես սաստիկ նեղացրել «Շերլոկ» սերիալի 42-ամյա աստղ Ամանդա Աբինգթոնին. մրցանակի հանձնման արարողության ժամանակ («Շերլոկի»՝ «Անտանելի հարսնացուն» կոչվող հատուկ սերիան ճանաչվել է լավագույն հեռուստաֆիլմը) գողացել են նրա դրամապանակը եւ վարորդական իրավունքը։

Դերասանուհին անձամբ է այս մասին հայտնել իր Twitter-ում:

Մինչ դերասանուհին բեմի վրա էր, ինչ-որ մեկը գողացել է նրա դրամապանակը, որը նա թողել էր աթոռի տակ: Աբինգթոնը նշել է, որ զրկվել է հեռախոսից եւ վարորդական իրավունքից:

«Էմմիի» մրցանակը հանձնելիս հաղթողների ժամանակավորապես դատարկ մնացած նստատեղերը զբաղեցնում են հատուկ աշխատակիցները, այսպես կոչված՝ «սիտ-ֆիլերները»:

Աբինգթոնը չի հստակեցրել՝ արդյոք այդպիսի աշխատակցի տեսե՞լ է իր աթոռին:

«Դրամապանակի մեջ էին հեռախոսս եւ վարորդական իրավունքի վկայականը: Նա, ով այն վերցրել է. հուսով եմ ձեզ հետ էլ նմանատիպ մի սարսափելի բան կկատարվի՝ ինչպես կարմայի օրենքներն են պահանջում»,- իր միկրոբլոգում գրել է դերասանուհին:



© NEWS.am STYLE