Պրեմիերա. Սիրուշոն ներկայացրել է «Զարթոնք» երգի տեսահոլովակը

21:59   19 սեպտեմբերի, 2016

Երկրպագուների կողմից այդքան սպասված անակնկալն արդեն հասանելի է: Երգչուհի Սիրուշոն ներկայացրել է մոտ մեկ ամիս համացանցի ամենաթեժ քննարկումներն առաջացրած «Զարթոնք» երգի տեսահոլովակը:

Հայրենասիրական շունչը, ոգին, հայի ուժն ու խիզախությունը՝ մեկ հոլովակում:

Պետք է խոստովանել, որ Սիրուշոյին, ինչպես միշտ, հաջողվեց տարբերվել եւ հայրենասիրական ոգով վարակել նաեւ իր ունկնդիրներին:



© NEWS.am STYLE