Հիմա արդեն պաշտոնապես՝ Քլոե Քարդաշյանի ու Տրիստիան Թոմփսոնի միջեւ սիրային հարաբերություններ են

11:08   20 սեպտեմբերի, 2016

Ինչպես գիտեք՝ Քլոե Քարդաշյանը բաժանվում է ամուսնուց՝ Լամար Օդոմից: Բայց մինչ ամուսնալուծությունը շարունակվում է՝ Քլոեն փորձում է իր անձնական կյանքը հարթել ու կարծես այս անգամ նրա մոտ ամեն ինչ ստացվում է:

32-ամյա հեռուստաաստղը հանդիպում է բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ: Եվ այս անգամ Քլոեի մոտ ամեն ինչ լուրջ է:

25-ամյա բասկետբոլիստին հանգստյան օրերին արդեն տեսել են Քլոեի հետ իտալական ռեստորանում՝ Մայամիում:


Իսկ հետո զույգին միասին են տեսել նաեւ Մայամիում LIV ակումբում

Եվ Քլոեին չի հուզում այն փաստը, որ Տրիստանը յոթ տարով փոքր է իրենից

Keeping Up With The Kardashians հեռուստաշոուի աստղի զգեստը Balmain–ից էր՝ հազար դոլար արժողությամբ:

Աղբյուր՝  Daily Mail
Լուսանկարներ՝ Famefly.net, INFPhoto



© NEWS.am STYLE