“SAS FOOD COURT” - շատ համեղ սնվելու վայր Երևանում

18:15   20 սեպտեմբերի, 2016

«SAS FOOD COURT»-ը ՍԱՍ Գրուպի նորարարական նախագիծն է, որը եզակի մոտեցում բերեց պատրաստի սննդի վաճառքի ոլորտում: «SAS FOOD COURT»-ում  այցելուները կարող են համտեսել լցոնած կարտոֆիլ, տնական կարկանդակներ և բազում այլ ուտեստներ՝ այդ ամենը մեկ վայրում:

«SAS FOOD COURT»-ը հարմար է ինչպես ընտանիքի հետ այցելելու համար, այնպես էլ գործընկերների հետ ամենօրյա ընդմիջումը կազմակերպելու համար:

Այստեղ ներկայացված են ինչպես հայկական, այնպես էլ վրացական, իտալական, ռուսական խոհանոցների ճանաչված և սիրված ուտեստները բոլորին հասանելի գներով:

Հատկանշական է, որ բոլոր ուտեստները պատրաստվում են հենց հաճախորդի աչքի առաջ՝ բացառապես թարմ մթերքներով և առավելագույնը կարճ ժամանակահատվածում:

Գնումները առավել հարմարավետ դարձնելու նպատակով հաճախորդները կարող են պատվիրել ցանկացած ուտեստ՝ զանգահարելով 010 53 88 88  հեռախոսահամարով կամ այցելելով www.sas.am կայքը:

Գործելով ընդամենը մի քանի ամիս՝ այս նոր նախագիծը հաջողությամբ իր կայուն տեղն է զբաղեցրել արագ սննդի ոլորտում և օրեցօր շարունակում է ընդլայնել հաճախորդների շրջանակը: 



© NEWS.am STYLE