Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի ամուսնալուծությունը «պայթեցրել է» համացանցը՝ հեղեղելով այն Ջենիֆեր Էնիսթոնի մասնակցությամբ մեմերով

10:15   21 սեպտեմբերի, 2016

Երեկ հայտնի դարձավ, որ Հոլիվուդի ամենահայտնի զույգը՝ 52-ամյա Բրեդ Փիթն ու 41-ամյա Անջելինա Ջոլին իրոք ամուսնալուծվում են (գրողը տանի փաստորեն Ջոնի Դեպպը նոր թրե՞նդ է սկսել): Անջելինան ապահարզան է պահանջել բնավորությունների անհամապատասխանատվության պատճառով: 

Բացի դրանից նրան դուր չի գալիս, որ Փիթը սկսել է շատ խմել ու թմրանյութեր գործածել: Նաեւ Բրեդը ագրեսիայի նոպաներ է ունենում, ինչը Ջոլիի կարծիքով անթույլատրելի է երեխաների հետ շփման համար:

Հենց այս տեղեկությունը հաստատեցին կողմերի փաստաբանները՝ համացանցը լցվեց Ջենիֆեր Էնիսթոնի մասնակցությամբ մեմերով, որին Փիթը ժամանակին (նրանք ամուսնացած են եղել) ուղարկել էր «շատ հեռու»՝ սիրային կապ սկսելով Ջոլիի հետ:

Ջենի հետ մեմերից բացի համացանցում հայտնվել են մեմեր նաեւ այդ նորությանը հայտնի մարդկանց արձագանքներով:

«Ընկերները» սերիալից կադրերը, որտեղ Ջենն էր նկարահանվել, սոցցանցերի օգտատերերի համար կատակների թեմա են դարձել՝ գալիք ապահարզանի համատեքստում:

Աղբյուր՝  Daily Mail



© NEWS.am STYLE