Բրեդ Փիթ. «Այս ամուսնալուծությամբ Ջոլին թողեց, որ դժոխքը մտնի մեր ընտանիք»

11:32   21 սեպտեմբերի, 2016

Դե ինչ, Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի ամուսնալուծությունը արդեն դառը իրողություն է աստղերի ֆանատների համար, իսկ մենք վստահ ենք, որ առաջիկա օրերին աշխարհիկ լրահոսի ուշադրության կենտրոնում է լինելու ոչ թե Քիմ Քարդաշյանը, այլ հենց Ջոլին ու Փիթը:

Ամուսնալուծության մասին նորությունից անմիջապես հետո համացանցը լցվեց այդ թեմայով մեմերով, որոնց գլխավոր դերում Ջենիֆեր Էննիսթոնն էր: Անջելինան ապահարզան է պահանջել բնավորությունների անհամապատասխանության պատճառով: Բացի դրանից նրան դուր չի գալիս, որ Փիթը սկսել է շատ խմիչք ու թմրանյութեր գործածել:Նաեւ Բրեդը ագրեսիայի նոպաներ է ունենում, ինչը Ջոլին անթույլատրելի է համարում երեխաների հետ շփման մեջ:

Իսկ TMZ պորտալը արդեն ներկայացրել է Բրեդ Փիթի մտերիմ աղբյուրներից ստացած տեղեկությունները, ըստ որոնց դերասանին զայրացրել է, որ Ջոլին հայտնել է իր ագրեսիայի նոպաների մասին.

«Բրեդը զայրացած է Էնջիի վրա: Նա ասել է, որ Բրեդի մոտ ագերսիայի նոպաների ժամանակ երեխաները անվտանգության մեջ չեն լինում: Բրեդին դա դուր չի եկել , նաեւ՝ այն , որ Ջոլին պատմել է մարիխուանայից նրա կախման մասին: Ջոլին թողել է, որ դժոխքը մտնի ընտանիք, քանի որ հիմա դերասաններն ու նրանց երեխաները թիվ մեկ թիրախ կդառնան պապարացիների համար:

Բրեդը մի քանի օր առաջ խոսել էր Ջոլիի հետ ու խնդրել ապահարզանը կազմակերպել «հասուն մարդկանց նման» ու առանց աղմուկի: Այդպես Փիթի կարծիքով երեխաները ավելի քիչ կտուժեին: Նրանց խնդիրը երեխաների դաստիարակության վերաբերյալ տարբեր տեսակետներն են: Փիթը միշտ խիստ է եղել ու մի քիչ պահպանողական: Նա երբեմն բղավում էր երեխաների վրա, իսկ Էնջին՝ ոչ»,- նշում է մոտ կանգնած աղբյուրը:

Ի դեպ, Mirror -ի տեղեկացմամբ՝ Էնջին Փիթին ապահարզանի մասին հայտնել է դիմում ներկայացնելուց մեկ օր առաջ:

Page Six -ը վստահեցնում է, որ ամուսնալուծության պատճառը Փիթի ու Մարիոն Կոտիյարի սիրային կապն է, որի հետ Բրեդը նկարահանվել էր «Դաշնակիցները» ֆիլմում: Սակայն ֆրանսիական աղբյուրները հերքում են այդ տեղեկությունը՝ նշելով , որ Մարիոնը զարմացած է, որ իրեն մեղադրում են մի բանում, որի հետ ինքը ոչ մի առնչություն չունի: 

ոլիվուդում աստղերի առանձնատունը հիմա շրջապատված է պապարացիներով ու դրա շուրջ 24 ժամ ոստիկանական պահակազոր է կանգնած:

Հիշեցնենք, Ջոլին Փիթից որեւէ ֆինանսական աջակցություն չի պահանջում:



© NEWS.am STYLE