Ինչպես են Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը բաժանելու իրենց 400 միլիոնանոց կարողությունը

12:35   21 սեպտեմբերի, 2016

Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի ամուսնալուծության մասին լուրերից անմիջապես հետո բրիտանական Daily Mail –ը պրագմատիկ հարց է բարձրացրել այն մասին, թե ինչպես են 52-ամյա դերասանն ու 41-ամյա Էնջին կիսելու իրենց 400 միլոնանոց կարողությունը:

Առավել եւս որ զույգը տասնյակ տներ ու առանձնատներ ունի ու ոչ միայն ԱՄՆ-ում: Ի դեպ, Ջոլին ու Փիթն ունեն նաեւ Jolie-Pitt Foundation բարեգործական հիմնադրամ, որը ստեղծվել է 2006-ին Հիմնադրամը օգնում է փախստականներին ու բնական աղետներից տուժածներին, նաեւ «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությանը:

Այս պահին հիմնադրամի կայքը փակվել է «տեղեկությունների թարմացման համար»: Ի դեպ, Ջոլին, որը Փիթից ոչ մի ֆինանսական օգնություն չի պահանջում, ու մտադիր չէ սահմանափակել երեխաների հետ շփումը, անշարժ գույքի հիմնական սեփականատերն է:

Հիմնական առանձնատունը, այսպես ասած այն տունը, որտեղ ընտանիքն ապրում է, Հոլիվուդում է գտնվում:

Առանձնատունն ավելի ճշգրիտ նկարագրելու համար պետք է նշել, որ այն մի քանի տներից է բաղկացած: Բրեդը ժամանակի ընթացքում գնել էր հարեւանությամբ գտնվող տները ու դրանով իսկ ավելացրել մակերեսը: Ի դեպ, դերասանների գրեթե բոլոր առանձնատներում Փիթը տարածքի որոշ մասը ավազով ծածկել է, որպեսզի երեխաները կարողանան այնտեղ իրենց կվադրոցիկլերը վարել:

The Fight Club-ի աստղը ձեռք է բերել նաեւ Миравал Chateau Miraval հսկայական ամրոցը Ֆրանսիայում (35 ննջասենյակով):

Նաեւ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին առանձնատուն են գնել Իսպանիայում՝ 3.8 մլն դոլարով: Առանձնատունը Մալյորկում է գտնվում ու այն ձեռք բերելու մտահղացումը Փիթինն էր, որը Մալյորկում Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին իր ֆիմը նկարահանելուց հետո որոշել էր այնտեղ նաեւ տուն գնել:

Ի դեպ, Փիթը «Բենջամին Բաթթոնի առեղծվածային պատմությունը» ֆիլմի նկարահանումներից հետո տուն է ձեռք բերել նաեւ Նոր Օռլեանում, որը 1830 թ. է եղել կառուցված:

Զույգը, որը վստահեցնում է, որ անսպասելի է որոշում կայացրել ապահարզանի մասին, դեռ օգոստոսի սկզբին էր վաճառքի դրել իր առանձնատները Ֆրանսիայում, Իսպանիայում ու Նոր Օռելանում:

Ջոլին տուն է գնել Լորել Կանյոնեում եւ տուն ունի նաեւ Սանտա Բարբարայում: Զույգը նաեւ Նյու Յորքում մի ամբողջ հարկ զբաղեցնող բնակարան ունի: Թե ինչպես է այս ամենը կիսելու զույգը՝ հայտնի չէ:



© NEWS.am STYLE