Ջորջ Քլունին ցնցված է Բրեդ Փիթի ու Անջելինա Ջոլիի ամուսնալուծության մասին նորությունից

15:34   21 սեպտեմբերի, 2016

Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի ամուսնալուծության մասին նորությունը մոտ ժամանակներս կմնա աշխարհիկ լրահոսի կենտրոնում: Եվ մինչ համացանցում այդ թեմայով մեմեր են փոխանակում, իսկ Փիթի նախկին կին Ջենիֆեր Էնիսթոնը չարախնդորեն մեկնաբանում է ամուսնալուծությունը, Բրեդ Փիթի ընկեր Ջորջ Քլունին խիստ մտահոգվել է դերասանի համար, որի հետ արդեն 12 տարի է մտերիմ ընկերներ են:

55-ամյա Քլունին իր գեղեցկուհի կնոջ՝ Ամալի հետ գտնվում էր Նյու Յորքում Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովում` փախստականների հարցերին նվիրված գագաթնաժողովում, որտեղ լրագրողները դերասանին խնդրել են մեկնաբանել այդ նորությունը:

Քլունին, իր իսկ խոսքով, ոչ թե պարզապես զարմացած է, այլ ցնցված է այդ նորությունից

«Ի՞նչ ասացիք: Առաջին անգամ եմ լսում: Ես պատկերացում անգամ չունեի: Եթե իրոք այդպես է՝ ես շատ ցավում եմ: Դա մեծ դժբախություն է ընտանիքի համար: Շատ տխուր է ու ցավալի: Ես շատ – շատ ցավում եմ»:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE