Ադելն իր համերգը Անջելինա Ջոլիին ու Բրեդ Փիթին է նվիրել

16:13   21 սեպտեմբերի, 2016

Ինչ արած, դարձյալ Փիթի ու Ջոլիի ամուսնալուծության շուրջ ենք պտտվում: Էնիսթոնը ուրախանում է, Քլունին՝ տխրում, իսկ Ադելը մի ամբողջ համերգ է նվիրում այդ աստղային զույգին:

Նյու Յորքում լեփ լեցուն Madison Square Garden –ում ( ոչ միայն Քանյեն է կարողանում լեցուն դահլիճ ապահովել), Ադելը համերգ էր տալիս:

Համերգի սկզբին 28-ամյա բրիտանացի երգչուհին հայտնել է, որ իր ելույթը նվիրում է մի զույգի, որը մի ամբողջ դարաշրջան է խորհրդանշում:

«Ես այսօրվա շոուն նրանց եմ նվիրում: Ես բամբասանքներ չեմ սիրում ու չեմ սիրում, երբ մյուսների անձնական կյանքի մեջ են խցկում քիթը: Ես առավոտյան արթնացա ու ցնցվեցի»- մեջբերում է Ադելին U.S. Weekly-ն:

Twitter-ում Ադելի բաժանորդները մեկնաբանել են երգչուհու վերջին համերգը, նաեւ տխուր թվիթներ հրապարակել աստղերի ամուսնալուծության վերաբերյալ:



© NEWS.am STYLE