Բրեդ Փիթն ու Մարիոն Կոտիյարը «Դաշնակիցները» ֆիլմի թիզերում

17:15   21 սեպտեմբերի, 2016

Բոլորը քննարկում են Փիթի ու Ջոլիի ամուսնալուծությունը: Ի սկզբանե, ի դեպ, լրատվամիջոցները մեկը մյուսի հետեւից վստահեցնում էին, որ ամուսնալուծության պատճառը Անջելինա Ջոլիի խանդն է եղել Իբրեւ 41-ամյա դերասանուհին խանդել է Փիթին Մարիոն Կոտիյարի հանդեպ, որի հետ դերասանը վերջերս նկարահանվել էր «Դաշնակիցները» ֆիլմում:

Սակայն Մարիոնը ինքն է հերքել այդ լուրերը, իսկ Paramount ընկերությունը այդ ժամանակ (ո՞վ գիտի պատահական, թե ոչ) համացանցում թողարկել է Ռոբերտ Զեմեկիսի «Դաշնակիցները» ֆիլմի նոր թիզերը:

Ըստ սյուժեի` ամերիկացի գործակալը 1942-ին Հյուսիսային Աֆրիկայում ծանոթանում է ֆրանսիական դիմադրության ազատամարտիկի հետ: Զույգը միանում է Լոնդոնում, բայց նրանց հարաբերությունները վտանգված են շարունակվող Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով:



© NEWS.am STYLE