Ռեփեր The Game. «Ես քնել եմ Քիմ ու Քլոե Քարդաշյանների, նաեւ Բլեք Չայնայի հետ»

10:10   22 սեպտեմբերի, 2016

Օգոստոսի կեսերին ռեփեր The Game–ը թողարկել էր նոր երգ՝ Sauce անվանումով, որում ի լուր ամենքի հայտնում էր, որ քնել է երեք Քարդաշյան քույրերի հետ:

Երաժիշտը ժամանակին հանդիպում էր Քլոեի, իսկ հետո նաեւ Քիմի հետ, բայց օգոստոսին ռեփերը ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ տողերը ու անհասկանալի էր՝ դրանք պարզապես ուշադրություն գրավելու համար են, թե կենսագրական փաստ են արձանագրում:
Իսկ օրերս արտիստը հայտնվել է Wendy Williams շոուին, որտեղ նրան հարցրել են, թե կոնկրետ ում հետ է նա սիրային հարաբերություն ունեցել:

The Game -ը հայտնել է, որ ինտիմ հարաբերություն է ունեցել Քարդաշյան երկու քույրերի՝ Քիմի ու Քլոեի հետ:

«Քանյեն իմ լավ ընկերն է: Նա եւ Քիմը գեղեցիկ երեխաներ ունեն, դրա համար էլ ես չեմ ուզում միջամտել նրանց ընտանիքին ու անհարգալից վերաբերմունք դրսեւորել նրանց հանդեպ»,- հայտնել է ռեփերը:

Պարզվել է՝ երաժիշտը քնել է նաեւ Ռոբ Քարդաշյանի ապագա կնոջ՝ Բլեքի հետ:

«Այդ ամենը սեր է,- ասել է ռեփերը,- Երբեմն նման բաներ պատահում են, այդ ամենը սեր է»

Աղբյուր՝ NYDN



© NEWS.am STYLE