Gucci -ի 2017 գարուն–ամառ շքեղ ցուցադրությունը Միլանում

13:22   22 սեպտեմբերի, 2016

Եվ այսպես, Նյու Յորքում շատ աղմկոտ՝ և Լոնդոնում շատ կարճատեւ Նորաձեւության շաբաթներից հետո ցուցադրությունների էստաֆետան փոխանցվել է համաշխարհային նորաձեւության մեկ այլ մայրաքաղաքի՝ Միլանին:

Եվ առաջին շոուն Gucci Նորաձեւության տան գարուն ամառ 2017 հավաքածուի ցուցադրությունն էր, որի մասին, կարծում ենք, դեռ երկար կխոսեն, քանի որ ապրանքանիշի կրեատիվ տնօրեն Ալեսսանդրա Միկելեն իրար է խառնել հսկայական քանակության գույներ:
70-ականների ոճը՝ վինտաժային էսթեթիկայով, լրացվել է «գերեզմանն» և «ապագա» բառային խորհրդանիշների տեսքով հուշումներով, որոնք դրոշմված էին մոդելների ձեռքերին, պայուսակների ու գոտիների վրա:

Նոր սեզոնում դիզայները մեզ համար ինչ -որ կրկեսային բուտոֆորիա է ստեղծել, բայց ինչն ավելի տարօրինակ է՝ այն դուր է գալիս թե սպառողներին, թե քննադատներին, չէ՞ որ գլխավորնայն է, որ հավաքածուում որեւէ կրկնվող նախշ չկա:

Աղբյուր՝  Vogue



© NEWS.am STYLE