VARDA-ն նոր ամսագիր է հրատարակել՝ առաջին համարի շապիկին Եկատերինա Վարնավան է

14:39   22 սեպտեմբերի, 2016

Տաղանդավոր պարուհի VARDA –ն մոտ օրերս իր ակումբն է բացելու Մոսկվայում, իսկ այսօր իր Instagram -ում ներկայացրել է նոր ամսագիր, որը նրա անունով է կոչվում: Ամսագրի առաջին շապիկի վրա ՈւՀԱ մասնակից ու Comedy Woman-ի ռեզիդենտ Եկատերինա Վարնավան է պատկերված:

Ամսագիրը ներկայացվել է դերասանուհու ակումբի բացման ժամանակ:

«@varda_moscow ամսագրի առաջին համարն անհավանական @kativarnava է զարդարել: Շատ շնորհակալ եմ նրան այդ պատվի համար: Մեր պարբերականի համար հարցազրույցը, Քատիի խոսքով, լավագույններից մեկն է նրա կյանքում: Ես անձամբ եմ գրել հարցերը ու սարսափելի անհանգիստ էի, որ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինի: Ամսագիրը կներկայացվի VARDA Ladies Club–ի բացման ժամանակ»,- նշել է VARDA–ն:



© NEWS.am STYLE