Moby–ն ներկայացրել է These Systems Are Failing երգի հիասքանչ հոլովակը

17:17   22 սեպտեմբերի, 2016

Moby–ն ներկայացրել է These Systems Are Failing երգի հիասքանչ հոլովակը։ Մեկ ամիս անց լույս կտեսնի նրա նոր ալբոմը, որին երկրպագուները սպասում են անհամբերությամբ։

«Նոր ալբոմը ես չեմ կարող ոչ մի կերպ նկարագրել,– ասում էր Moby–ն անցյալ տարի,– դա նման է նոր երաժշտության, նոր ոճի։ Մի քիչ՝ Depeche Mode–ից, մի քիչ՝ New Order–ից՝ էլեկտրոնային եւ լավ տեքստերով։ Բայց ես գաղափար անգամ չունեմ՝ այն լավն է, թե ոչ»։

51-ամյա դիջեյի These Systems Are Failing (Այդ համակարգերը տապալվում են) նոր հոլովակում կարող ենք տեսնել անտառահատումներ, Չերնոբիլի աղետը, գործարանների ծուխը, հեղեղներ, անտառային հրդեհներ, լեփ–լեցուն գործարաններ, լողափեր, Ջերրի Սփրինգերի շոուի մասնակիցների ծեծկռտուքը եւ սուպերմարկետում հաճախորդների քաշքշուկը։



© NEWS.am STYLE