Հալվե. հրաշք բույս

19:15   26 հոկտեմբերի, 2016

Հալվեն օգտակար է օրգանիզմի համար, եւ այն հեշտությամբ կարելի է գտնել պարենային խանութներում: Հալվե կարող եք աճեցնել նաեւ տանը: Եթե տանն այդ բույսն աճեցնում եք, կարեւոր է իմանալ, որ հալվեն պետք է հազվադեպ ջրել, այն նաեւ արեւի մշտական լույս չի պահանջում:

Հալվեի փոքր, լայն տերեւները կարող են օգտագործվել բժշկական նպատակներով: Բավական է ուղղակի կիսել մեկ տերեւը, ճզմել պարունակությունը, եւ ամեն ինչ պատրաստ է:

Ստորեւ ներկայացնում ենք հալվելի բոլոր առավելությունների լիակատար ցանկը.

Բուժում է պզուկներն ու էկզեման

Նվազեցնում է ցանը, ֆուրունկուլան եւ մաշկի այլ խնդիրները

Օգնում է այրվածքների դեպքում

Վերացնում է գրգռվածությունը եւ դողէրոցքը

Մաշկը խոնավեցնում է

Կնճիռները քչացնում է

Բուժում է վերքերը

Մազաթափության դեմ կատարում է շամպունի եւ որակիչի դեր

Սափրվելու կատարյալ գել է

Հալվեի ներքին կիրառումը

Բարձրացնում է դիմադրողականությունը

Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը

Կանխում է մարսողական խանգարումները, ինչպիսին են՝ փորի փքվածությունը, փորկապությունը, կոլիտը, հանգստացնում է ստամոքսը

Օգնում է ստամոքսի այրոցի եւ խանգարումների դեպքում

Լավացնում է սրտի աշխատանքը եւ արյան որակը

Լնդերն առողջ է պահում

Նվազեցնում է արթրիտի բորբոքման հավանականությունը

Ամրացնում է միզուղիների գործառնությունը

Նպաստում է արյան սպիտակ մարմինների արտադրմանը

Բույսը սերում է Հյուսիսային Աֆրիկայից, այն առաջինը բացահայտել են եգիպտացիները: Նրանք հալվեի տարբեր նպատակներով օգտագործման ձեւերի մոտ 12 դեղատոմսեր են ներկայացրել:

Այդ պահից ի վեր հալվեն դարձել է բազմաթիվ հիվանդությունների բուժման միջոց եւ իր տեղն է գրավել ավանդական ու այլընտրանքային բժշկության մեջ:

 

Նյութը՝ Otvetnavse.com-ի



© NEWS.am STYLE