Քիմ Քարդաշյանը՝ Wonderland–ի համար ֆոտոշարքում

12:31   23 սեպտեմբերի, 2016

Ահա Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի ապահարզանի մասին լուրերի կողքին նորություններ են հայտնվել Քիմ Քարդաշյանի մասին։ Թեպետ նման տեմպով շարունակելու դեպքում Ջոլին ու Փիթը ճիշտ կանեն, եթե Քիմի նման սեփական ընտանիքի մասին ռեալիթի շոուն նկարեն։ Ահագին էլ փող կվաստակեն։

Այսպես՝ ինչպես գիտենք, Քիմը հայտնվել է Wonderland  magazine ամսագրի շապիկին եւ էջերին։

Ի դեպ, նշենք, որ դա, երեւի թե, այսպես ասենք, ամենա ոչ այնքան հաջող ֆոտոշարքերից մեկն էր։ Ոչ թե որակի, այլ կոնցեպտի առումով։

Լուսանկարում Քիմը ներկայանում է Boho Style ոճով եւ սպիտակ զուգագուլպաներով։
Ինչ վերաբերում է պարբերականին տված հարցազրույցին, ապա Քիմը պատմել է իրավաբանական կրթություն ստանալու ցանկության մասին, իսկ հետո խոսել է Թեյլոր Սվիֆթի հետ կոնֆլիկտից։

Հիշեցնենք, որ Թեյլոր Սվիֆթը վիճել էր Քանյե Ուեսթի հետ Famous երգում տեղ գտած «Ես եմ այդ լրբին հայտնի դարձրել» տողերի պատճառով։ Քանյեն հայտնել էր, որ Սվիֆթից թույլտվություն է ստացել, սակայն ավելի ուշ Թեյլորն ասել էր, թե դա սուտ է։ Սակայն ամեն բան բացահայտվել էր այն բանից հետո, երբ Քիմը հրապարակել էր Քանյեի եւ Թեյլորի հեռախոսազրույցը, որից հետո երգչուհուն վրա խաչ քաշեցին, քանի որ նա գրեթե ոչ մի տեղ չէր հայտնվում հասարակությանը։

«Դուք գիտեք, որ հենց մենք համացանցում հրապարակեցինք խոսակցության ձայնագրությունը, Թեյլորի ընկերներն ու ծանոթները սկսեցին ինձ չարությամբ լի նամակներ գրել։ Բայց ինձ համար միեւնույնն էր։

Ես երբեք հրապարակավ իմ կարծիքը չեմ հայտնում մարդկանց մասին։ Անկեղծ ասած՝ ինձ դուր է գալիս նրա երաժշտությունը։ Թեյլորի նկատմամբ ես բացասական վերաբերմունք չունեմ»,– ասել է Քարդաշյանը պարբերականին։



© NEWS.am STYLE