Ուկրաինացի լրագրողը Միլանում հարձակվել է սուպերմոդել Ջիջի Հադիդի վրա

13:10   23 սեպտեմբերի, 2016

Միլանի նորաձեւության շաբաթը հայտնի դարձավ ոչ միայն Gucci–ի ցուցադրությամբ, այլ Max Mara–ի ցուցադրությունից հետո տեղի ունեցած սկանդալով։ Հայտնի մոդել Ջիջի Հադիդի վրա հարձակվել էր սկանդլային ուկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկը։

Ցուցադրությունից հետո քույրեր Ջիջի եւ Բելլա Հադիդներին աննկատ մի տղամարդ էր մոտեցել։

Գրկելով Ջիջիի իրանը՝ տղամարդը նրան վեր էր բարձրացրել։ Գեղեցկուհին իրեն չէր կորցրել, պոկվել էր տղամարդու գրկից եւ բռունցքներով հարձակվել նրա վրա։

Ավելի վաղ Սեդյուկը հարձակվել էր Քիմ Քարդաշյանի, դերասանուհի Ամերիկա ՖերերեյիՍիարայիԲրեդ Փիթի վրա։

Դրանից հետո Լոս Անջելեսի դատարանը լրագրողին արգելել էր մոտենալ Փիթին եւ Անջելինա Ջոլիին, եւ այցելել Հոլիվուդում ու Լոս Անջելեսում հայտնի աստղերի մասնակցությամբ ֆիլմերի պրեմիերաները։

Աղբյուրը՝ Vogue



© NEWS.am STYLE