Հիասքանչ Իրինա Շեյքը «պայթեցրել» է պոդիումը Միլանում Moschino–ի ցուցադրության ժամանակ

13:35   23 սեպտեմբերի, 2016

Իտալիայում նորաձեւության շաբաթը թափ է հավաքում։ Gucci–ի ցուցադրությունից հետո, Max Mara–ի ցուցադրության ավարտին մոդել Ջիջի Հադիդի վրա ուկրաինացի լրագրողի հարձակումից հետո մենք անցնում ենք Moschino–ի շքեղ ցուցադրությանը, որտեղ պոդիումի վրա բոլորին շլացրեց գեղեցկուհի Իրինա Շեյքը։

Սուպերմոդելը ներկայացրեց գարուն–ամառ 2017 հավաքածուն։

Դե, իսկ ով կարող է նայել այլ մոդելների, երբ պոդիումում նման գեղեցկությունն իր վրա է հրավիրում բացարձակապես ամբողջ ուշադրությունը։


Շոուից Իրինան հեռացավ մոդել Ստելլա Մաքսվելի ուղեկցությամբ։

Հիշեցնենք, որ օրերս Շեյքը նկարահանվել էր Intimissimi ապրանքանիշի գորվազդային արշավի «թեժ» հոլովակում։

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ REX–ի, Shutterstock–ի, Xposure–ի



© NEWS.am STYLE