Բրեդ Փիթը պատմել է, թե ով է մեղավոր Ջոլիից ամուսնալուծվելու համար

14:15   23 սեպտեմբերի, 2016

Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի ապահարզանի մասին նոր մանրամասներ են հայտնի դառնում։ Մինչ Էնջին Փիթին մեղադրում է զայրույթի անկառավարելի նոպաների մեջ, 52-ամյա դերասանն, ի հերթին, տվել է ամուսնալուծության մեղավորների անունները։ Եվ խոսքը բոլորովին էլ իր սիրուհիների մասին չէ։

Պարզվում է, որ դերասանը ամեն բանում մեղադրում է Անջելինայի օգնականներին՝ լեդի Արմինկա Հելիքին եւ Քլոե Դալթոնին։

Բարոնուհի Հելիքը Ջոլիին նախապատրաստում է քաղաքական կարիերայի համար։ Ամեն դեպքում Բրեդը վստահ է, որ այդ կանայք արել են ամեն բան, որպեսզի դերասանուհուն լարեն ամուսնու դեմ եւ բաժանեն իրենց։

«Բրեդն ասել է, որ Էնջիի ընկերուհիներն իսկական վհուկներ են։ Նրան դուր չի գալիս, թե ինչպես է Արմինկան ազդում իր կնոջ վրա, նա Արմինկայի խորհուրդներն անհեթեթ է համարում։ Նախկինում Բրեդը եւ Անջելինան միշտ որոշումները միասին էին կայացնում, բայց հիմա Ջոլին այլեւս հաշվի չի նստում նրա կարծիքի հետ։ Հիմա ամեն բան ղեկավարում են նրա ընկերուհիները»,– լրագրողներին ասել է ընտանիքի ընկերը։

Բրեդ, Էնջի եւ Հելիք

Ավելի վաղ Ջոլիի օգնականներն աշխատում էին Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Ուիլյան Հեյգի մոտ։ Նրանք Ջոլիին օգնում են պատրաստել ՄԱԿ–ում ելույթի տեքստերը եւ մեծ հեղինակություն են վայելում Ջոլիի մոտ։ Վերջինս նրանց վստահում է եւ նրանց համարում է իր մարզիչները։

«Բրեդն աստիճանաբար սկսեց զգալ, որ ամուսնացել է ոչ թե Հոլիվուդի սեքս խորհրդանիշի հետ, այլ ինչ–որ քաղաքական գործչի,– ասել է աղբյուրը,– նա վստահ է, որ ընկերուհիները լվացում են Ջոլիի ուղեղը եւ լարում իր դեմ։ Բայց նա դեռ սիրում է կնոջը եւ հավատում է, որ իրենց ամուսնությունը հնարավոր է փրկել»։


Աղբյուրը՝  The Telegraph



© NEWS.am STYLE