Forbes-ը ներկայացրել է ամենահարուստ հեռուստատեսային դերասանների վարկանիշը

16:12   23 սեպտեմբերի, 2016

Դե, ով կդառնա Սոֆյա Վերգարայի զույգը, որն արդեն քանի անգամ ճանաչվել է ամենաբարձր վարձատրվող հեռուստատեսային դերասանը:

Forbes հեղինակավոր ամսագիրը կազմել է հեռուստատեսության ֆինանսապես ամենահաջողակ դերասանների իր ավանդական ցուցակը՝ հաշվելով 2015-ի հունիսի 1-ից մինչեւ 2016-ի հունիսի 1-ը նրանց աշխատավարձի չափը:

Առաջին տեղում է «Մեծ պայթյունի տեսություն» (The Big Bang Theory) սերիալի աստղ Ջիմ Փարսոնսը, որը մեկ տարում 25,5 մլն դոլար է վաստակել: Երկրորդ եւ երրորդ տեղերում են այս նախագծում Փարսոնսի գործընկերները՝ Ջոնի Գալեքին (24 մլն դոլար) եւ Սայմոն Հելբերգը (22,5 մլն դոլար):

Դերասանների վաստակած փողի մեջ է մտնում ոչ միայն նկարահանումներից ստացած հոնորարը, այլ նաեւ կնքած գովազդային պայմանգրերի եւ այլ նախագծերում մասնակցության միջոցները:

Ահա թե ինչպիսին է Forbes-ի վարկածով ամենահարուստ հեռուստատեսային դերասանների առաջին տասնյակը.

1. Ջիմ Փարսոնս — 25,5 մլն դոլար,

2. Ջոնի Գալեքի — 24 մլն դոլար,

3. Սայմոն Հելբերգ — 22,5 մլն դոլար,

4. Կունալ Նայյար — 22 մլն դոլար,

5. Մարկ Հերմոն — 20 մլն դոլար,

6. Թայ Բարրել — 12,5 մլն դոլար,

7. Նաթան Ֆիլիոն — 12 մլն դոլար,

8. Ջեսի Թայլեր Ֆերգյուսոն — 12 մլն դոլար,

9. Ռեյ Ռոմանո — 12 մլն դոլար,

10. Էդ Օ՛Նիլ — 11,5 մլն դոլար:



© NEWS.am STYLE