Կանանց մազաթափության պատճառները

19:11   14 հոկտեմբերի, 2016

Անագենային ալոպեցիա

Սա հանկարծահաս մազաթափություն է, որի պատճառը հաճախ ուժեղ քիմիական կամ դեղորայքային միջոցների ազդեցությունն է կամ ճառագայթումը։ Որպես կանոն՝ բուժման կուրսից հետո մազերի աճը վերականգնվում է, իսկ գլոբալ մազաթափությունը դադարում է։

Թելոգեն ճաղատացում

Դրա պատճառները կարող են լինել

1. Հորմոնալ ֆոնի փոփոխությունը

Նման մազաթափություն նկատվում է հորմոնալ ֆոնի փոփոխության ժամանակ։ Ինչպես նաեւ այն ուժեղանում է սթրեսի ազդեցության տակ, պլազմայում սպիտակուցների քանակի նվազման եւ արյան կորստի պատճառով։

2. Առողջական խնդիրներ

Մազաթափությունը կարող է սկսվել նաեւ արյան զգալի քանակի կորստից հետո, սուր ինֆեկցիայի, բարձր ջերմության, վնասվածքի կամ վիրահատության, խիստ դիետայի կամ սխալ սնվելու հետեւանքով, օրգանիզմում ցինկի եւ երկաթի պակասության, քրոնիկ հիվանդությունների  (պսորիազ, հեպատիտ, ռեւմատիոդ արթրիտ, համակարգային կարմիր գայլախտ, հիպերտիրեոզ, ուռուցքներ եւ այլն), ուժեղ սթրեսի պատճառով։

Մազաթափության պատճառ կարող է հանդիսանալ նաեւ ցիտոստատիկ, ռետինոիդ, հակակոագուլայնտ, հակացնցումային եւ այլ դեղամիջոցների երկար կուրսը։

Երբեմն մազաթափության պատճառը սխալ խնամքն է. վարսահարդարիչի, մազերի արդուկի եւ այլ տաք միջոցների հաճախակի օգտագործում, հաճախակի գունաթափում եւ ներկում։

Կանանց մազաթափության բուժումը

Կուրսը սկսելուց առաջ պետք է ախտորոշում անցնել եւ հասկանալ մազաթափության պատճառը։ Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում բուժումն այլ է։

Ավելի կոնկրետ ախտորոշման համար, ամենայն հավանականությամբ, պետք է անել

— Տրիխոգրամմա

— Արյան բիոքիմիական անալիզ, որը կգնահատի սպիտակուցային, լիպիդային եւ ածխաջրային փոխանակումը

— Արյան անալիզ՝ վիտամինների, ամինաթթուների եւ հանքանյութերի քանակը պարզելու համար

Մազերը բուժելու համար կարող են օգտագործվել

— Ներքին օգտագործման դեղամիջոցներ

— Բուժիչ լոսյոններ եւ քսուքներ

— Լազերային թերապիա

—  Գլխամաշկի մերսում

— Բժշկական շամպուն եւ մազաթափության դիմակներ

— Հոմեոպատիա

— Ժողովրդական միջոցներ՝ գերչակի, կռոթուկի յուղեր, պղպեղի եւ մանանեխի դիմակներ

 

Աղբյուրը՝  Lisa.ua



© NEWS.am STYLE