Շքեղ Ռիհաննան հազար դոլարանոց սանդալներով Փարիզում

13:13   27 սեպտեմբերի, 2016

Երեկ մենք Ռիրիին «բռնացրեցինք» Ֆրանսիայի մայրաքաղաքի օդանավակայանում, որտեղ երգչուհին ժամանել էր իր նոր Fenty x Puma հավաքածուն ներկայացնելու համար: Ու եթե հանրահայտ երգչուհին երեկ նախընտրել էր ամբողջովին սեւ հագուստով ներկայանալ, ապա այս անգամ Ռիրին փարիզյան երեկոն լցրել էր արևադարձային երկրների էներգետիկայով:

Ի դեպ, երգչուհու սանդալները Aquazurra ապրանքանիշից են, ու արժեն մոտ հազար դոլար:

Նշենք, որ Փարիզում Նորաձևության շաբաթը սպառնում է աստղաշատ լինել, չէ որ Ռիրիից բացի Փարիզ է ժամանելու նաև Քիմ Քարդաշյանը:

Երկու աստղերին հաստատ հնարավոր կլինի տեսնել Dior, Chanel և Balmain ցուցադրություններում:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ INF Photo



© NEWS.am STYLE