14:29 28 սեպտեմբերի, 2016Թեյլոր Սվիֆթի նախկին բոյֆրենդ Թոմ Հիդլսթոնը նկարահանվել է Gucci-ի գովազդարշավում:
35-ամյա բրիտանացի դերասանը դարձել է նորաձեւության ապրանքանիշի նոր գովազդային դեմքը:

Դերասանը նկարահանվել է ռետրո ոճի ֆոտոշարքում՝ գեղեցիկ կոստյումներով ու աֆղանական քերծե շան հետ, գրում է Just Jared–ը:

Նկարահանումները կատարվել են արվեստի գործիչ Թոնի Դակկետի պատմական առանձնատանը Լոս Անջելեսում: Դերասանի հետ միասին ֆոտոշարքին մասնակցել են մի քանի աֆղանական քերծեներ:


«Թեյլոր Սվիֆթը հոյակապ տեսք ունի այս լուսանկարում» - հեգնանքով մեկնաբանել են շան հետ Հիդլսթոնի լուսանկարներից մեկը համացանցի օգտատերերը:
