Քեւին Հարթը՝ Forbes-ի վարկածով ամենաբարձր վարձատրվող երգիծաբան

16:33   28 սեպտեմբերի, 2016

Հեղինակավոր Forbes պարբերականը հրապարակել է 2016 թվականի ամենաբարձր վարձատրվող երգիծաբանների վարկանիշը: Առաջին հորիզոնականում է Քեւին Հարթը, որը վաստակել է 87,5 մլն դոլար: Երկրորդ տեղում անցյալ տարվա վարկանիշի առաջատար Ջերի Սայֆելդն է (43,5 մլն): Լավագույնների եռյակը եզրափակում է Թերրի Ֆեթորուն (21 մլն): Չորրորդ տեղում է հայտնի երգիծաբան Էկի Շումերը, ով ժամանակին ընկել էր Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի ոտքերի տակ:

Քեւին Հարթ

Ջերի Սայֆելդ

Թերրի Ֆեթորու

Աղյուսակի հաջորդ հորիզոնականներին են՝ Ջեֆ Դանեմը (13,5 մլն), Դեյվ Շափելը (13 մլն), Ջիմ Գեֆիգանը (12,5 մլն): Թոփ 10-ը եզրափակում են Գաբրիել Իգլեսիասը (9,5 մլն), Ռասել Փիթերսը (9 մլն) եւ Ջոն Բիշոփը (7 մլն):



© NEWS.am STYLE