Ֆելինոթերապիա. երբ կատուն դառնում է բժիշկ

23:12   17 հոկտեմբերի, 2016

Այո՛, բնության մեջ այդպիսի հասկացություն կա: Կատուներն ի ծնե բժիշկներ են: Գոյություն ունի ֆելինոթերապիայի (լատիներեն felinus՝ «կատվային») հոգեբանական ուղղություն, որի հիմքում ընկած է մարդու շփումը կատվի հետ:

Կատուն միշտ դառնում է ընտանիքի լիիրավ անդամ, բարելավում է տան հոգեբանական մթնոլորտը. տանն ավելի քիչ են վիճում, ավելի շատ՝ ժպտում: Իհարկե, բժշկական ոչ մի հաստատություն չի իրականացրել պարբերական հատուկ հետազոտություններ եւ չափումներ, բայց պարզվել է, որ կատվի ներկայությունը եւ նրա քնքշալի մլավոցը նվազեցնում է զարկերակային ճնշումը, կարգավորվում է սրտի աշխատանքը, արագ են հաղթահարվում քրոնիկական բորբոքային պրոցեսները. կատուն մշտապես պառկում է մարդու ցավող տեղի վրա, կատվին շոյելիս սթրեսը արագ վերանում է եւ հանգստություն է առաջանում:

Կատուները փոխանցում են զգացմունքների դրական լիցք: Եվ ոչ միայն տրամադրությունն է բարձրանում. նրանց բարձրաձայն մլավոցը նպաստում է ուժերի արագ վերականգնմանը: Հետազոտողները պարզել են, որ կատուների մլավոցի տիրույթը (27-ից մինչեւ 44 հերց) համապատասխանում է ուլտրաձայնային թերապիային:

Կատուները նաեւ բուժում են իրենց մարմնի ջերմությամբ, ինչպես ասում են՝ «գգվում» են: Նույնիսկ իրենց տերերին կատուների «կատարած մերսումը»՝ թաթերով եւ ճանկերով սեղմելով ակտիվ կետերը, մարդու օրգանիզմին օգնում է ակտիվորեն պայքարել հիվանդությունների եւ վատ ինքնազգացողության դեմ:

Պատմությանը հայտնի են դեպքեր, երբ կատուները աուտիզմով հիվանդ երեխաներին օգնել են կարգավորել ծնողների եւ հասակակիցների հետ հարաբերությունները: Կատվի հետ շփվելով՝ այդպիսի երեխաները դադարում են վախենալ իրենց զգացմունքներն արտահայտելուց, ընդ որում՝ նրանց գործողություններն ավելի զգույշ են դառնում, քանի որ կտրուկ շարժումների դեպքում կատուն կարող է ճանկռել կամ փախչել: Երեխաները չեն ամաչում իրենց խոսքի անխուսափելի սխալներից, քանի որ կատուները երբեք մարդուն չեն ընդհատում եւ մշտապես ուշադիր լսում են:

Կարեւոր է իմանալ, որ ամորձատված որձ կատուները եւ ստերիլացված էգերը կորցնում են իրենց ընդունակությունների մեծ մասը: Հիշե՛ք, որ կատուները տանել չեն կարողանում իրենց հանդեպ սպառողական վերաբերմունքը։ Ձեր կենդանին, որը բուժում է, լիարժեք հանգստի, քնի եւ լավ սնունդի կարիք ունի, ինչպես նաեւ պատասխան գուրգուրանքի եւ խնամքի:

Աղբյուրը՝ Kleo



© NEWS.am STYLE