09:25 29 սեպտեմբերի, 2016Երկու տարի առաջ, երբ Նյու Յորքի նորաձեւության շաբաթվա շրջանակներում Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն այցելել էին Balmain-ի ցուցադրությունը, հայուհու վրա հարձակվել էր սկանդալային ուկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկը, որը հայտնի է իր էպատաժային վարքով:
Անցյալ շաբաթ Սեդյուկը աչքի էր ընկել Միլանի նորաձեւության շաբաթվա ընթացքում՝ հարձակվելով Ջիջի Հադիդի վրա: Նշենք, որ Ջիջին մի քանի անգամ լավ հասցրեց Սեդյուկի դեմքին:





Այս անգամ նա հարձակվել էր Քիմի վրա, երբ վերջինս դուրս էր գալիս այդ նույն Balmain-ի բուտիկից Փարիզում, ուր ժամանել էր նորաձեւության շաբաթվա շրջանակներում:

Ուկրաինացին հասցրել է համբուրել ռեալիթի շոուի հետույքը, իսկ հետո ընկավ Քիմի թիկնապահ Պասկալ Դյուվեի ձեռքը, որը գետնին տապալեց լրագրողին: Դրանից հետո նա դիմել էր փախուստի:

Կադրերում երեւում է, որ Քարդաշյանը անցնում է փողոցը եւ քայլում դրա երկայնքով: Այդ պահին նրան դեմ հանդիման է շարժվում գլխարկով, ակնոցով եւ սպիտակ վերնաշապիկով մեկը:

Թիկնապահները չեն հասցնում կանգնեցնել տղամարդուն. նա խոնարհվում է եւ համբուրում կողքով անցնող Քարդաշյանի հետույքը:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Goff Photos-ի