24-ամյա Սելենա Գոմեսը 2 ամիս կանցկացնի վերականգնողական կենտրոնում

12:35   29 սեպտեմբերի, 2016

Մեկ ամիս առաջ Սելենան հայտարարել էր, թե ժամանակավորապես լքում է բեմը առողջական խնդիրների պատճառով: Just Jared-ի փոխանցմամբ՝ գայլախտի հայտնաբերելուց եւ քիմիաթերապիա անցնելուց հետո Գոմեսը բողոքում էր դեպրեսիայից եւ խուճապի նոպաներից, որոնք առաջանում էին հիվանդության պատճառով:

Այդ պատճառով հայտնի երգչուհին որոշել է ընդմիջում վերցնել: Հիմա հայտնի է դարձել, որ երգչուհու բուժումը կարող է երկար ժամանակ տեւել:

24-ամյա երգչուհին հիմա վերականգնողական կենտրոնում է, որը գտնվում է մեկուսի անտառածածկ վայրում: Սելենան այնտեղ կանցկացնի առնվազն 2 ամիս:

Արեւմտյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ նրա բուժման ծրագրում ներառված է նաեւ հիպոթերապիայի կուրս:



© NEWS.am STYLE