Անջելինա Ջոլին ուզում է Փիթից բաժանվելուց հետո պահպանել ադամանդներն ու 250 հազար դոլարանոց մատանին

12:36   30 սեպտեմբերի, 2016

Փարիզում Քիմ Քարդաշյանի արկածների մասին նորությունների տեղատարափից հետո կարելի է մի քիչ թարմանալ (սա ընդամենը ընդմիջում է, քանի որ Քիմին մենք դեռ կվերադառնանք) ու ուշադրություն դարձնել ջոլիփիթյան դարակազմիկ ամուսնալուծության զարգացումներին:

Փիթի ու Ջոլիի ապահարզանը փոխադրվել է համատեղ ունեցվածքի բաժանման փուլ: Եվ այսպես 41-ամյա դերասանուհին մտադիր է ապահարզանից հետո իր մոտ թողնել բոլոր այն թանկարժեք իրերը, որոնք Բրեդն է իրեն նվիրել, նաեւ 250 դոլար արժողության ամուսնական մատանին:

The Hollywood Reporter-ը գրում է, որ Էնջին մտադիր չէ Փիթին վերադարձնել այն թանկարժեք իրերը, որոնք նա նվիրել է իրեն 12 տարվա համատեղ կյանքի ընթացքում:

Լուսանկարում Էնջիի ամուսնական մատանին է Robert Procop –ից:

Այստեղ զմրուխտյա ականջօղերն են ու մատանի Lorraine Schwartz –ից ( այդ նույն դիզայներն է պատրաստել Քիմ Քարդաշյանի ամուսնական մատանին, որը նրան Քանյե Ուեսթն է նվիրել): Ի դեպ ականջօղերն ու մատանին երկուսուկես մլն դոլար արժեն:

Ի դեպ, Էնջին ունի նաեւ Robert Procop -ից ապարանջան

Նա, ի դեպ, դրանով էր «Զբոսաշրջիկը» ֆիլմում, որտեղ գլխավոր դերը կատարել էր Դեպպի հետ:

Թեւնոցը Robert Procop –ից է

Բրե՛դ, սա ոչ թե ապահարզան է, այլ իսկական դավադրություն

Աղբյուր՝  Daily Mail



© NEWS.am STYLE