Աշխարհի տարբեր երկրների ավանդական նախաճաշերը

21:10   18 հոկտեմբերի, 2016

Հայաստանում, կարծես, ոչինչ չունենք, որ կարող ենք մեր ավանդական նախաճաշը համարել (սուրճն ու ծխախոտը մեր հայտնագործությունը չեն): Մենք, կարծես, ազգ ենք, որն այնքան էլ մտերիմ չէ նախաճաշի հետ: Չգիտեմ, այստեղ խոհարարական մասնագետ է անհրաժեշտ: Իսկ մինչ այդ, առաջարկում ենք ծանոթանալ աշխարհի տարբեր երկրների ավանդական նախաճաշերին:

Արգենտինա

Արգենտինայում նախաճաշին դանիական կրեմով կարկանդակ են ուտում եւ մեկ գավաթ սուրճ ըմպում: Հատկապես ամռան ամիսներին, երբ առավոտյան ինչ-որ թեթեւ բան ես ուզում:

Ավստրալիա

Ավստրալիայի բնակիչներն առավոտյան նախընտրում են սառը վարսակի փաթիլներ, որոնք օգնում են էներգիա հավաքել եւ պահպանել թարմությունը շոգ օրվա ընթացքում: Նրանք նաեւ կաթ եւ տոստ են սիրում:

Բրազիլիա

Իսկ ահա բրազիլացիներն օրն առանց կուշտ նախաճաշի չեն պատկերացնում. հաց, պանիր, խոզապուխտ, կաթ եւ մեկ գավաթ սուրճ:

Կանադա

Կանադացիները շատ են սիրում բլիթներ եւ նախաճաշին այն ուտում են կարտոֆիլի, խոզապուխտի եւ ձվի հետ: Սա էլ կանադական նախաճաշը:

Կոլումբիա

Կոլումբիացիները սիրում են նախաճաշին ձվով եւ սոխով ապուր ուտել եւ կաթ խմել:

Կուբա

Թեժ կուբացիները պարզություն են սիրում եւ նախաճաշի համար նախընտրում են տեղական հացը, որը թաթախում են սուրճի մեջ եւ ուտում:

Ֆրանսիա

Ֆրանսիական նախաճաշը, իհարկե, ներառում է երկու կրուասանն ու մեկ գավաթ սուրճը, որն անշտապ վայելում են վաղ առավոտյան:

Մարոկկո

Մարոկկացիները սիրում են կարագով, ջեմով եւ վրայից պանրով լցված հացը: Իսկ սեղանին, իհարկե, նաեւ մրգեր կան:

Իսպանիա

Արեւոտ Իսպանիայի բնակիչները սիրում են կաթով սուրճ՝ ջեմով եւ պանրով բուլկու հետ միասին:

Մոնղոլիա

Մոնղոլիայում կարծում են, որ եթե կուշտ չես նախաճաշում, օրը սկսելու համար ուժ չես ունենա: Այդ պատճառով նրանք նախաճաշին յուղոտ եփած ոչխարի միս եւ բրինձ են ուտում:

 

Աղբյուրը՝ Otvetinavse.com



© NEWS.am STYLE