Ոստիկանական համազգեստով երկու զինված մարդ Քիմ Քարդաշյանին պատանդ են վերցրել Փարիզում

09:12   3 հոկտեմբերի, 2016

Ոստիկանական համազգեստով երկու զինված մարդ Քիմ Քարդաշյանին պատանդ են վերցրել Փարիզում, հայտնում է Daily Mail–ը։

Քարդաշյանի ներկայացուցիչ Ինա Տրեսոկիասի խոսքով մոդելը չի տուժել, սակայն շատ վախեցել է։

Քանյե Ուեսթն այդ դեպքի ժամանակ Նյու Յորքում համերգ էր տալիս։ Ականատեսների խոսքով համերգի կեսին նրան մոտեցել է անհայտ մեկը, ինչ–որ բան շշնջացել նրա ականջին, եւ Ուեսթը շտապ հեռացել է բեմից՝ «Կներեք, ընտանեկան արտակարգ իրավիճակ է» ասելով։

Դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 3-ից 4-ը ժամանակահատվածում։
Առայժմ հայտնի չէ՝ չարագործները որեւէ բան գողացել են, թե ոչ ու թե ինչպես է Քիմը պայմանավորվել նրանց հետ, որպեսզի իրեն բաց թողնեն։ Ֆրանսիական ոստիկանության ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել տեղի ունեցածը։



© NEWS.am STYLE