Քիմ Քարդաշյանին պատանդ վերցրած չարագործները գողացել են հայուհու 10 մլն եվրո արժողության թանկարժեք իրերը

10:01   3 հոկտեմբերի, 2016

Մենք արդեն հայտնել էինք, որ գիշերը զինված մարդիկ ՝ ոստիկանական համազգեստով Փարիզում ներխուժել էին ՔԻմ Քարդաշյանի հյուրանոցի համար ու նրան պատանդ վերցրել։ 

Քարդաշյանների ներկայացուցիչ Ինա Տրեսոկիասի խոսքով Քիմը չի տուժել, բայց շատ վախեցած է։

FranceInfo–ն հայտնում է, որ չարագործները գողացել են հայուհու՝ 10 մլն եվրո արժողության թանկարժեք իրերը։ Նրա վրա հարձակվողները հինգն են եղել, բայց հյուրանոցի համար միայն երկուսն են մտել։ Քիմը գտնվում էր հյուրանոցում, Փարիզի 8-րդ օկրուգում։ Քիմի թիկնապահի վրա գողերը ձեռնաշղթա էին հագցրել։

Փարիզի ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

Քանյե Ուեսթն այդ դեպքի ժամանակ Նյու Յորքում համերգ էր տալիս։ Ականատեսների խոսքով համերգի կեսին նրան մոտեցել է անհայտ մեկը, ինչ–որ բան շշնջացել նրա ականջին, եւ Ուեսթը շտապ հեռացել է բեմից՝ «Կներեք, ընտանեկան արտակարգ իրավիճակ է» ասելով։



© NEWS.am STYLE