Արդեն մեկ ամիս է, ինչ ամուսնացած ենք. բելգիահայ երգչուհի KeyOH-ի հարսանեկան ֆոտոշարքը

11:18   4 հոկտեմբերի, 2016

Արդեն մեկ ամիս է՝ ինչ բելգիահայ երգչուհի KeyOh-ը ամուսնու՝ Ջեյսոնի հետ նոր կարգավիճակում վայելում է իր երջանկությունը: Երգչուհին NEWS.am STYLE-ին պատմեց, թե որքանով է իր կյանքը փոխվել այս մեկ ամսվա ընթացքում: Նա նաեւ մեզ տրամադրեց բացառիկ լուսանկարներ՝ հարսանեկան ֆոտոշարքից:

«Հիմա միմյանց հետ ավելի կապված ենք, քանի որ միասին ենք ապրում: Պետք է խոստովանեմ, որ ամուսնությունը բոլորովին նոր զգացմունքներ է բերում քո կյանք: Հիմա ես ավելի շատ եմ սիրում Ջեյսոնին, քան առաջ»,-անկեղծացավ երգչուհին:

Երգչուհու խոսքով՝ իրենք հպարտությամբ կարող են նշել, որ իրենց այլեւս ոչ մի հեռավորություն չի խոչընդոտում.

«Հիմա զբաղված ենք մեր բնակարանի վերանորոգմամբ: Ես կարծում էի, թե տարբեր կարծիքներ պետք է ունենանք կահույքի ընտրության հետ կապված, քանի որ մեր ճաշակները տարբեր են, բայց ես սխալվեցի: Մենք շատ ընդհանուր բաներ ունենք եւ, գրեթե, ամեն հարցում համաձայնության ենք գալիս: Միակ տարբերությունն այն է, որ ես դասական ոճի սիրահար եմ, նա՝ մոդեռն: Մենք էլ որոշեցինք պարզապես այդ ոճերը համադրել: Ջեյսոնը շատ ճիշտ է մտածում՝ «Եթե կինն ուրախ է, ուրեմն կյանքն էլ է ուրախ» (ծիծաղում է)»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE