Քիմ Քարդաշյանը հեռացել է Փարիզից կողոպուտի մասին ոստիկանությունում հաղորդում տալուց հետո

14:08   3 հոկտեմբերի, 2016

Գիշերը ոստիկանական համազգեստ հագած զինված մարդիկ Փարիզում Քիմ Քարդաշյանին պատանդ են վերցրել։ Հայուհուն սպառնացել են ատրճանակով ու կողոպտել Փարիզի 8-րդ օկրուգի հյուրանոցում։

Քիմի վրա հարձակվողները հինգն են եղել, բայց հյուրանոցի համար միայն երկուսն են մտել։ Քիմի թիկնապահին գողերը կապել էին ձեռնաշղթայով։ Իսկ Քիմին սոսնձաթղթով կապկպել էին ու փակել լոգարանում։ Նրանից 16 մլն եվրոյի թանկարժեք իրեր են գողացել։

jeanmarcmorandini.com-ը հայտնում է, որ Քիմը հաղորդում է տվել կողոպուտի մասին ու ոստիկանների հետ երկարատեւ զրույցից հետո ուղեւորվել Փարիզի օդանավակայան, որտեղից մասնավոր օդանավով ԱՄՆ է մեկնել։

Քանյե Ուեսթն այդ դեպքի ժամանակ Նյու Յորքում համերգ էր տալիս։ Ականատեսների խոսքով համերգի կեսին նրան մոտեցել է անհայտ մեկը, ինչ–որ բան շշնջացել նրա ականջին, եւ Ուեսթը շտապ հեռացել է բեմից՝ «Կներեք, ընտանեկան արտակարգ իրավիճակ է» ասելով։



© NEWS.am STYLE