Սոնե Սիլվերը՝ ամուսնության, հարսանյաց զգեստի եւ իր զգացողությունների մասին

12:17   4 հոկտեմբերի, 2016

Հոկտեմբերի 1-ին երգչուհի Սոնե Սիլվերը հավերժ սիրելու խոստում է տվել իր ընտրյալին՝ Արսենին: Զույգի պսակադրությունը կայացել է Սուրբ Հովհաննես եկեղեցում: Այժմ նորաթուխ ամուսինները Դուբայում են:

Մի փոքր դժվարությամբ, բայց կարողացանք կապ հաստատել Սոնեի հետ եւ խոսել հարսանիքի օրվա, շքեղ զգեստի եւ իր զգացողությունների մասին.

«Հարսի զգեստս շատ հեշտ եմ ընտրել: Երբ այն տեսա, միանգամից հասկացա, որ իմն է»,-նշում է Սոնեն՝ ավելացնելով.

«Հիանալի զգացողություններ ունեմ, արդեն իսկ վայելում եմ մեղրամսիս յուրաքանչյուր օրը»:

Հարսանյաց խնջույքից անմասն չեն մնացել անակնալները, սակայն երգչուհին  նշեց.

«Անակնկալներն այնքան շատ էին, որ դժվարանում եմ առանձնացնել կոնկրետ մեկը»:

NEWS.am STYLE-ը երջանկություն եւ հարատեւ սեր է մաղթում Սոնեին եւ Արսենին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE