Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն իր աջակցությունն է հայտնել Քիմ Քարդաշյանին

17:06   3 հոկտեմբերի, 2016

Ինչպես գիտեք, Քիմ Քարդաշյանին այս գիշեր փարիզյան հյուրանոցում կողոպտել են։

Հայուհուց, որը այդ պահին մենակ էր հյուրանոցում, գողացել են 16 մլն դոլար արժողության թանկարժեք իրեր։ Դիմակներ հագած հինգ մարդ հեռուստաաստղին փակել են լոգարանում ու փախուստի դիմել հեծանիվներով։

Ֆրանսիայի պատգամավոր Նաթալի Կոսցյուշկո-Մորիզեն հայտնել է, որ դա հարված է Փարիզի հեղինակությանը եւ որ մունիցիպալ իշխանությունները պատասխանատվություն են կրում կատարվածի համար։

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն էլ իր հերթին է դատապարտել Քիմի հետ կատարվածը։

«Ես դատապարտում եմ Քիմի դեմ ագրեսիան, նրան կողոպտել են այն ժամանակ, երբ նա գիշերը քնած էր իր հյուրանոցում։ Դա անընդունելի է։ Ես նրան իմ աջակցությունն եմ հայտնում։ Փարիզում միշտ ջերմ են ընդունում նրան։ Ես հավատում եմ, որ մեր ոստիկանությունը կգտնի չարագործներին։ Զբոսաշրջիկները մտահոգվելու առիթ չունեն, Փարիզի փողոցները հսկողության տակ են, ոստիկանությունը մեղավոր չէ նրանում, ինչ տեղի է ունեցել Քիմի հետ, քանի որ նա հյուրանոցում էր, իսկ դա մասնավոր տարածք է, որի համար պատասխանատու է տարածքի սեփականատերը»,- ասել է 57-ամյա Իդալգոն։

Աղբյուր՝  jeanmarcmorandini.com



© NEWS.am STYLE