Hayk Avanesyan նորաձեւության տան շքեղ ցուցադրությունը ցնցել է Կիեւը

12:05   4 հոկտեմբերի, 2016

Ուկրաինական մամուլն անդադար քննարկում է տաղանդավոր դիզայներ Հայկ Ավանեսյանի ցուցադրությունը, որի շրջանակում հանգստյան օրերին կայացել է Hayk Avanesyan նորաձեւության տան երկար սպասված շոուն։

Ցուցադրությունն անցել է «Շոկոլադե տնակ» թանգարանի ցուցասրահներում։ Այստեղ նաեւ բացվել է էսքիզների ու ֆոտոաշխատանքների ցուցահանդես, որը ցուցադրում է հագուստի ստեղծման գործընթացը։

Հագուստը ներկայացնող մոդելները պրոֆեսիոնալներ էին, որոնք աշխատանքային փորձ ունեն միլանյան, փարիզյան, նյույորքյան Նորաձեւության տներում, իսկ ցուցադրությունը բացեց գործող Միսս Ուկրաինա Ալեքսանդրա Կուչերենկոն։

Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հանրահայտ մարդիկ, լրագրողներ, մշակույթի, բիզնեսի ու սպորտի, հեռուստատեսության ու նորաձեւության ինդուստրիայի գործիչներ, Նորաձեւության տան հաճախորդները, դիզայների ընկերները եւ նրա երկրպագուները, որոնք հատուկ այդ ցուցադրությանը մասնակցելու համար Ուկրաինայից Մոսկվա էին ժամանել։ 

Աղբյուրը՝ Hayk Avanesyan նորաձեւության տան մամուլի ծառայություն



© NEWS.am STYLE