Սիրուշոն ներկայացրել է իր նոր երգի անոնսը

10:47   4 հոկտեմբերի, 2016

Սեպտեմբերին Սիրուշոն երկրպագուներին տեղեկացրեց իր վերադարձի եւ սպասվող անակնկալների մասին։ Սիրված երգչուհին տեւական լռությունից հետո մի ամբողջ ալբոմ էր ձայնագրել՝ ներկայացնելու իր երաժշտությունը լսողներին եւ գնահատողներին։ Սկզբում հրապարակվեցին մի քանի կադրեր «Արմատ» ալբոմի ֆոտոշարքից, հետո թողարկվեց «Զարթոնք» երգի տեսահոլովակը։

Իսկ հիմա 29-ամյա երգչուհին պատրաստվում է երկրպագուների դատին հանձնել ալբոմի երկրորդ երգը՝ «Դեր Զոր»։ Անգլալեզու ստեղծագործությունը պատմում է 1915-ին Հայոց ցեղասպանության ժամանակ Սեբաստիայից, Մալաթիայից, Մուշից, Սասունից, Կիլիկիայից եւ այլ վայրերից սիրիական անապատ քշված հայ գաղթականների մասին։ 



© NEWS.am STYLE