13:40 4 հոկտեմբերի, 2016Քիմ Քարդաշյանի արկածների պատճառով մենք լրիվ մոռացել ենք դարի ամուսնալուծության մասին։ Չէ՞ որ Փիթն ու Ջոլին բաժանվում են, իսկ օրերս նույնիսկ հայտնի դարձավ, որ շուտով արդեն նախկին ամուսինները պայմանավորվել են ապահարզանի հիմնական կետերի շուրջ։

Ջոլին ստացել է երեխաների նկատմամբ միանձնյա խնամակալություն, ու այդ փաստի հետեւանքով Փիթը դեպրեսիայի մեջ է ընկել։ Դերասանը հրաժարվում է մոտ ժամանակներս ծրագրված բոլոր նկարահանումներից։ Բաց դրանից, TMZ–ի տեղեկություններով 52-ամյա դերասանը մշտապես զանգում է ծնողներին ու նրանց պատմում իր ապրումների մասին։

«Փիթը ճնշված հոգեվիճակում է, նա անընդհատ երեխաների մասին է մտածում։ Փիթին շատ են աջակցում նրա ազգականներն ու ընկերները։ Բրեդը մշտապես կապի մեջ է մոր հետ։ Նա պատրաստ է անել այն ամենն, ինչ ուզում է Ջոլին, իրավիճակը կարգավորելու համար։ Փիթի համար ամուսնալուծությունը շատ ծանր ցնցում էր, նա նման քայլ չէր սպասում Էնջիից»,- ասել է Փիթի շրջապատին մոտ կանգնած աղբյուրը։