Կինը ավելորդ քաշից ազատվել է ՄՏԱԾԵԼՈՎ, որ նիհար է

11:46   4 հոկտեմբերի, 2016

Եթե ամեն օր տանջում եք սեփական մարմինը մարզասրահում, հետեւում տարբեր դիետաների, բայց արդյունք չեք տեսնում, հետեւեք Ուելսից Հեֆեր Ջոնսի օրինակին։ 38-ամյա կինը պնդում է, որ ավելորդ քաշից ազատվել է մտածելով, որ նիհար է։ Ընդամենը։

«Որոշ ցինիկներ կասկածի տակ կդնեն իմ խոսքերը, բայց ես նման արդյունքի հասել եմ իմ մտքի ուժի շնորհիվ։ Ես մտածել եմ, որ նիհար եմ։ Մեր մտքերն այնքան ազդեցիկ են։ Ես ինձ այնքան լավ եմ զգում հիմա»,- պատմում է Ջոնսը։

Կինը սկսել է գիրանալ ամուսնու մահից հետո, երբ ընկել է դեպրեսիայի մեջ՝ ուտելով անթույլատրելի չափաբաժնով սնունդ։

Նախկինում XL հագուստներ գնող Ջոնը հիմա արդեն խանութում փնտրում է M չափսը։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE