Բեթթին ընդգրկվել է «Կրթության մեջ լավագույնը» միջազգային հանրագիտարանում

13:53   4 հոկտեմբերի, 2016

«Մանկական Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի մրցանակակիր Բեթթիի (Էլիզաբեթ Դանիելյան) անունն ընդգրկվել է «Կրթության մեջ լավագույնը» միջազգային հանրագիտարանի 2016 թվականի հատորում: Երգչուհու մասին հոդվածները հրապարակվել են «Նրանց է պատկանում ապագան» բաժնում, քանզի ի դեմս Բեթթիի` նախաձեռնության հեղինակները տեսնում են անհատականության, ում պատկանում է ապագան։

«Կրթության մեջ լավագույնը» միջազգային հանրագիտարանի 2016 թվականի հատորը լույս կտեսնի հաջորդ տարվա հունվարին: Բեթթին կարժանանա «Շնորհալի երեխա» մեդալի` անվանական վկայականով, և առաջին կարգի միջազգային դիպլոմի:

Ավելացնենք, որ միջազգային հանրագիտարանը 1999 թվականից լույս է տեսնում Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ուկրաինայում, իսկ 2015-ից` նաև Հայաստանում: Հրատարակության հերոսներին առաջադրում է փորձագիտական խորհուրդը, որի կազմում են գործադիր և օրենսդիր մարմինների ղեկավարներ, գիտական և փորձագիտական համայնքների անդամներ: 



© NEWS.am STYLE