Նարեկ Մակարյանի մոտոցիկլը գողացել են

10:44   5 հոկտեմբերի, 2016

Հայտնի երգիչ Նարեկ Մակարյանը, որը ամռանը «Морской Узел 2016» մրցույթում հաղթող էր ճանաչվել, կրկին դարձել է չարագործների զոհը։ Ինչու կրկին, քանզի անցյալ տարի կոտրել էին նրա մեքենայի ապակին ու գողացել փաստաթղթերը, իսկ այս անգամ թիրախում հայտնվել է նրա մոտոցիկլը, որը գողացել են։ Այս մասին երգիչը հայտարարություն է տարածել իր սոցցանցերի իր էջում.

Фото опубликовано NAREK MAKARYAN (@narekmakaryan)

«Ժողովուրդ մոտոս այսօր գողացել են».- հայտնել է Նարեկը։

Ավելացնենք, որ NEWS.am STYLE–ի հետ զրույցում Նարեկը նշել էր, որ փոքր տարիքից է սիրել մոտոցիկլ: Ֆիլմում նկարահանվելու համար անհրաժեշտ է եղել մոտոցիկլետ վարել սովորել: Ընթացքն այնքան դուր է եկել երգչին, որ հետո գնել է իր անձնական մոտոցիկլը, որը այսօր գողացել են Մաշտոցի պողոտայից։ 



© NEWS.am STYLE