Համացանցում հայտնվել է Փարիզում Քիմին մեքենայով լրտեսող հանցագործների տեսագրությունը

11:34   5 հոկտեմբերի, 2016

Ֆրանսիական ոստիկանությունն արդեն հայտնել է, որ Քիմ Քարդաշյանին կողոպտելու մեջ կասկածվողներից մեկը կովկասյան արտաքին ունի։

Կողոպուտից առաջ երկու մարդ մի քանի օր սկուտերներով հետեւել են Քիմին։

Այդ նույն երկուսին նկատել են նաեւ Fiat 500 մեքենայով, որի սեփականատիրոջը հիմա ոստիկանությունը որոնում է։

Հիշեցնենք, որ կասկածյալներից մեկը ոստիկան էր ներկայացել, իսկ մյուսը՝ լուսանկարիչ։

Համացանցում երկու տեսագրություն է հայտնվել, որոնց վրա պատկերված է Քիմին հետեւող կասկածյալների ավտոմեքենան։

Ամենուրեք Քիմին հետեւող պապարացիները ոստիկանությանը հայտնել են, որ այդ Fiat 500 -ը անընդհատ փակում էր իրենց ճանապարհը ու հետեւում Քիմին։ Պապարացիները նաեւ նշել են, որ մեքենայի ղեկի մոտ նստածը անընդհատ բարձր խոսում էր հեռախոսով, բայց շատ նրբագեղ էր հագնված։

Պապարացիները նույնիսկ մոտեցել են նրան, երբ սպասում էին, թե երբ է Քիմը դուրս գալու նորաձեւության ցուցադրությունից։ Լրագրողները հարցրել էին, թե ով է նա։ Կասկածյալն էր պատասխանել էր, որ ոստիկան է, բայց երբ նրանից փաստաթուղթ են պահանջել, նա անհետացել է։

Նաեւ մի խումբ պապարացիներ, որոնք այդ օրերին Քիմին էին սպասում հյուրանոցի մոտ, հայտնել են, որ այդ երկուսից մեկին կողոպուտից մի քանի օր առաջ իրենք տեսել էին հյուրանոցի դռների մոտ։ Հանցագործն անընդհատ ինչ-որ բան էր լուսանկարում դռների մոտ։

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE