Դա ամենագեղեցիկ հայկական հարսանիքն էր, որը երբեւէ տեսել եմ. Ռոբ Քարդաշյանը շնորհավորել է Ջեք Քեշիշյանին

11:22   5 հոկտեմբերի, 2016

Աշխարհահռչակ Platinum Motorsports ընկերության սեփականատերեր Ջեք եւ Ջորջ Քեշիշյանները ավտոաշխարհում ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում են։ Նրանք զբաղվում են ավտոմեքենաների ռեսթայլինգով եւ հաճախորդներ ունեն աշխարհի տարբեր ծայրերից. նրանց մատուցած ծառայություններից է օգտվում նաեւ Քիմ Քարդաշյանը, եւ տղաները մտերիմ հարաբերություններ ունեն Քարդաշյան ընտանիքի հետ։

Օրեր առաջ կայացել է եղբայրներից Ջեքի հարսանյաց հանդեսը։ Հայտնի գործարարի եւ նրա ընտրյալի՝ Ժակլին Սամվելյանի հարսանիքին ներկա է եղել նաեւ Ռոբ Քարդաշյանը։ Վերջինն այնքան տպավորված է հեռացել, որ Instagram-ում հրապարակել է նորապսակների լուսանկարը եւ գրել.

Фото опубликовано ROBERT KARDASHIAN (@robkardashian)

«Շնորհավորում եմ իմ եղբայր Ջեք Քեշիշյանին այս կարեւոր օրվա առթիվ։ Դա ամենագեղեցիկ եւ ամենաէլեգանտ հայկական հարսանիքն էր, որը երբեւէ տեսել եմ։ Ովքեր չգիտեն Քեշիշյան եղբայրներին՝ նրանք մեզ մտերիմ հայկական ընտանիք են։ Շնորհավորում եմ ամբողջ Քեշիշյան ընտանիքին»,- գրել է Ռոբը։

 



© NEWS.am STYLE