Դռնապանը Քիմ Քարդաշյանի կողոպտվելու գործով գլխավոր վկան է

15:40   5 հոկտեմբերի, 2016

35-ամյա հեռուստաստղը դեռ երկար ուշքի կգա փարիզյան հյուրանոցում տեղի ունեցած հանդուգն կողոպուտից հետո, որի հետեւանքով նա զրկվել է 13 մլն դոլարի թանկարժեք իրերից։ Քիմ Քարդաշյանը միջադեպից անմիջապես հետո փարիզյան ոստիկանությանը ցուցմունք է տվել ու մեկնել Նյու Յորք։

TMZ-ը պարզել է, որ Քիմն այսօր նորից հեռախոսով խոսել է ֆրանսիական ոստիկանության ներկայացուցիչների հետ։

Ահա թե ինչ է հայտնի դարձել պորտալին իր ինսայդերների շնորհիվ։

Քիմը ոստիկաններին պատմել է, որ

-երբ դռնապանը բացել է բնակարանի դուռը, եւ իրեն քնից արթնացրել են, դռնապանը ձեռնաշղթաներով էր։

-Կողոպուտի ժամանակ նա ամբողջ ընթացքում ձեռնաշղթայով է եղել։

- Քիմը հասցրել է դռնապանին հարցնել՝ հարձակվողները իրենց կսպանե՞ն, ինչին նա հանգիստ պատասխանել է, որ չգիտի։

- Քիմը մի քանի անգամ նշել է, որ դռնապանը չափից հանգիստ էր, չնայած նա ձեռնաշղթայով էր ու նրա վրա ատրճանակ էին պահել։

- Թանկարժեք իրերը հավաքելուց հետո հանցագործները իրենց հետ են տարել նաեւ դռնապանին ու նրան թողել շենքի մուտքում։



© NEWS.am STYLE