Ջորջ ու Ամալ Քլունիներին տեսել են Լոս Անջելեսում

16:50   5 հոկտեմբերի, 2016

Շարունակում ենք մի քիչ «հանգստանալ» Քիմ Քարդաշյանին կողոպտելու մասին նորություններից, որն արդեն երրորդ օրն է համաշխարհային լրատվամիջոցների գլխավոր թեման է։

Ուշադրություն դարձնենք Ջորջ ու Ամալ Քլունիներ համակրելի զույգի վրա։ Դերասանին ու հանրահայտ փաստաբանին այս անգամ տեսել են Լոս Անջելեսում, որտեղ 55-ամյա դերասանն իր սեփական Suburbicon ֆիլմն է նկարահանում։

Ի դեպ, Ջորջի ֆիլմում գլխավոր դերակատարներն են Մեթ Դեյմոնը, Օսկար Այզեկը, Ջոշ Բրոլինը, Վուդի Հարելսոնը ու Ջուլիանա Մուրը։ Իսկ Քլունիի սցենարի նախագծի վրա աշխատել են Իտան ու Ջոել Քոհենները,նաեւ Հրանտ Հեսլովը։

Ամալը Ջորջի մոտ էր եկել նկարահանումների միջեւ ընդմիջման ժամանակ, ինչը աննկատ չէր մնացել ամենագո պապարացիների կողմից։

Հիշեցնենք, որ զույգը անցած շաբաթ իր հարսանիքի երկրորդ տարեդարձն էր նշում։

 

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ AKM-GSI, Xposure, X17Online



© NEWS.am STYLE