Բրեդ Փիթն ու Մարիոն Կոտիյարը՝ «Դաշնակիցներ» ֆիլմի նոր թրեյլերում

12:35   6 հոկտեմբերի, 2016

Մի փոքր հանգստանանք Փարիզում Քիմ Քարդաշյանի արկածներից։ Մինչ հայուհին ուշքի է գալիս Նյու Յորքի իր բնակարանում, համացանցում հայտնվել է «Դաշնակիցներ» ֆիլմի  նոր թրեյլերը՝ Բրեդ Փիթի եւ Մարիոն Կոտիյարի մասնակցությամբ։

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1942-ին։ Ֆիլմի գլխավոր կերպարները ֆրանսիական եւ ամերիկյան հակահետախուզության գործակալներն են, որոնց միջեւ Հյուսիսային Աֆրիկայում վտանգավոր առաքելության ժամանակ կրքոտ սիրավեպ է սկսվում։ Որոշ ժամանակ անց զույգը Լոնդոնում ամուսնանում է։ Սակայն երջանիկ ամուսնությունը քանդվում է, երբ Փիթի հերոսն իմանում է, որ կինը նացիստական լրտես է…

Ֆիլմի նկարահանումներին մասնակցել են Լիզզի Քափլանը, Մեթյու Գուդը, Ռեֆի Քեսիդին, Շառլոթա Հոուփը, Ջարեդ Հարիսը, Ռոման Գրինը եւ այլ դերասաններ։



© NEWS.am STYLE