Քիմ Քարդաշյանը կօգտվի նմանակի ծառայություններից

11:05   6 հոկտեմբերի, 2016

Ֆրանսիայի ոստիկանությունը փնտրում է հանցագործներին, որոնք Փարիզում հարձակվել էին Քիմ Քարդաշյանի վրա, մինչ հայուհին Նյու Յորքի իր բնակարանում է։

Թիկնապահները շրջապատել են ռեալիթի շոուի աստղի բնակարանը։

Ինսայդերները Page Six–ին հայտնում են, որ Քիմը մտադիր է անել հնարավոր ամեն բան, որպեսզի ապագայում նվազեցնի ռիսկերը։

«Նրան խորհուրդ են տվել օգտվել նմանակի ծառայություններից։ Նա մտածում է այդ հարցի շուրջ, քանի որ դա վատ տարբերակ չէ։ Սակայն հիմա Քիմն ուրիշ բանից է վախենում։ Նա վախենում է երեխաների համար։ Հիմա Քիմը հասկանում է, որ իր ընտանիքին օրական 24 ժամ հսկողություն է պետք։ Ավելի վաղ Քիմը չէր ուզում, որ իր թիկնապահները զենք կրեն, բայց հիմա նա մտածում է այդ մասին»։

Քիմի երեխաները՝ Նորթն ու Սեյնթը, հիմա սեփական թիկնապահներն ունեն։

Թեպետ Քիմը դեռ լռում է սոցիալական ցանցերում, սակայն աղբյուրը հայտնում է, որ աստղը մտադիր է նաեւ վարձել քաղաքացիական հագուստով թիկնապահների, որոնք կարող են հետեւել նրա ամեն քայլին։

People–ն իր  հերթին գրում է, որ Քիմն այլեւս չի ուզում ռիսկի դիմել։

«Փարիզում այդ իրավիճակը բոլորին վախեցրեց։ Չարժեր նման ռիսկի ենթարկել սեփական անձը»։



© NEWS.am STYLE