11:35 6 հոկտեմբերի, 2016Թեպետ Նյու Յորքի իր բնակարանում Քիմ Քարդաշյանը դեռեւս լռում է, սակայն նրան շրջապատող թիմն աստիճանաբար կյանքի նշաններ է տալիս ու շփվում է սոցիալական ցանցերում նրա բաժանորդների հետ։

Այսպես՝ հայտնի է դարձել, որ Քիմ Քարդաշյանը չեղյալ է հայտարարել իր այցը ԱՄԷ, որը պլանավորված էր հոկտեմբերի 14-ին։ Դուբայում Քիմ Քարդաշյանը պետք է դիմահարդարման վարպետության դասեր անցկացներ, որում նրան պետք է օգներ մեյքափի վարպետ Մարիո Դեդանովիչը։

Վերջինս իր միկրոբլոգում գրել է, որ այցելությունը չեղարկվում է։
«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ մենք չենք կարող մեկնել Դուբայ։ Խորապես ցավում ենք, վարպետության դասերը կարելի է հետաձգել։ Եթե դա հնարավոր չէ, մենք պատրաստ ենք վերադարձնել վարպետության դասերի համար տոմսի գումարը»,– գրել է մասնագետը։

Քանյե Ուեսթն իր հերթին նույնպես հոկտեմբերին պլանավորված համերգները հետաձգել է մինչեւ դեկտեմբեր:

Ի դեպ, շշուկներ կան, որ 39-ամյա ռեփերը նույնպես կասկածներ ունի, որ այդ ամենը ներսի մարդ է կազմակերպել։
Աղբյուրը՝ Daily Mail